Հայերեն հարթակ ուսուցիչների համար

Դասի պլան, թեստ և տարակարգի պատրաստություն՝ 10 րոպեում, հայերեն

AI օգնական՝ կառուցված հայկական հանրակրթական չափորոշչի շուրջ։ Դուք ընտրում եք թեման, Դասատունը պատրաստում է նախագիծը, դուք վերանայում և տպում եք։

Չեղարկեք ցանկացած պահի

Ուսուցչուհու պատկերազարդում՝ Դասատուն հարթակի համար

Ձեր դասարանները, պլաններն ու փաստաթղթերը՝ մեկ տեղում։

Ստեղծվել է դպրոցական ուսուցչի և Teach For Armenia-ի մասնագետի կողմից · Կառուցված է հայկական հանրակրթական չափորոշչի շուրջ

ԻՆՉ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՎՈՒՄ

Ուսուցչի օրը լի է նախապատրաստությամբ։ Մենք վերցնում ենք դրա ծանր մասը։

Թեմատիկ պլանը գրված է, բայց ամեն դասի համար պետք է պլան, նյութ և էկրանի բովանդակություն։ Դասատուն AI-ը դրանք կազմում է Ձեր իսկ թեմատիկ պլանի հիման վրա, իսկ Դուք ստուգում, ուղղում և տանում եք դասարան։

ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԸ՝ ՄԵԿ ՀԱՅԱՑՔՈՎ

Թեմատիկ պլան և օրացույց

Խնդիր. պլանը ձեռքով բաժանել օրերի։

Ինչ կարելի է անել. բեռնել թեմատիկ պլանը և ստանալ օրացույց՝ յուրաքանչյուր օրվա թեմայով։

Դասի պլան

Խնդիր. ամեն դասի համար պլան գրել։

Ինչ կարելի է անել. մեկ սեղմումով ստանալ պլան՝ լրացված վերնագրով, փուլերով ու հաշվարկված րոպեներով։ Կարելի է ուղղել և տպել։

Շուտով

Ինտերակտիվ դաս

Խնդիր. դասը պրոյեկտորով ներկայացնելու պատրաստվելը։

Ինչ կարելի է անել. դասի պլանից ստանալ մեծ տառերով էկրաններ՝ յուրաքանչյուր փուլի համար, ժամանակաչափով և տարբեր մեթոդներով։

Թեստային աշխատանք

Խնդիր. ամփոփիչ աշխատանքի հարցեր կազմել։

Ինչ կարելի է անել. ամփոփիչ դասի համար ստանալ թեստ՝ պատասխանների բանալիով և տպվող տարբերակով։

Նախագծային աշխատանք

Խնդիր. նախագիծը կազմակերպել քայլ առ քայլ։

Ինչ կարելի է անել. ստանալ նախագծի պլան՝ փուլերով ու գնահատման չափանիշներով։

Տարակարգ

Խնդիր. ատեստավորման նյութերը ցրված են։

Ինչ կարելի է անել. կարդալ պարզ տեղեկատվություն Տարակարգի մասին և մեկ տեղում պահել ու տպել Ձեր պահված դասի պլանները։

Շուտով

Օրենսդրական չատ

Խնդիր. պարզել, թե ինչ է ասում օրենքը։

Ինչ կարելի է անել. գրել հարց կրթության օրենսդրության մասին և ստանալ պատասխան՝ միայն պաշտոնական փաստաթղթերից, նշված հոդվածով։

Սա իրավական խորհրդատվություն չէ։

Սկսեք թեմատիկ պլանը բեռնելով

Մնացածը կայքը կառաջարկի քայլ առ քայլ։

Ստեղծված է ուսուցչի կողմից

Ես Տաթև Ասրյանն եմ՝ պատմության և հասարակագիտության ուսուցիչ Արագածոտնի մարզի Օրգովի և Ղազարավանի դպրոցներում, Teach For Armenia-ի դասավանդման աջակցման մասնագետ։ Ամեն շաբաթ տեսնում էի, թե ինչպես են գործընկերներս ժամեր ծախսում դասի պլանների, թեստերի ու տարակարգի փաստաթղթերի վրա։ Դասատունը ստեղծեցի, որ այդ ժամերը վերադառնան դասարան։

Գինը

Մեկ պարզ բաժանորդագրություն՝ Դասատունի բոլոր գործիքներով։

Դասատուն — ամբողջական հասանելիություն

3900դրամ / ամիս

Առաջին 7 օրը՝ ամբողջովին անվճար

  • Դասի պլաններ՝ չափորոշչին համապատասխան
  • Թեստեր՝ ընտրովի բարդությամբ
  • Թեմատիկ պլանի վերբեռնում (emis)
  • Օրացույց և դասացուցակ
  • Տարակարգի և ատեստավորման օգնական
  • Ուսումնական նախագծեր
  • Սովորողի բնութագրեր
  • Կիսամյակային հաշվետվություններ

Չեղարկեք ցանկացած պահի։ Ձեր ստեղծած նյութերը մնում են ձեզ մոտ։

Հաճախ տրվող հարցեր

Վաղվա դասը պատրաստեք այսօր՝ 10 րոպեում